21.08.2025
Լուսանկարը` radar.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարում է Ադրբեռանի հետ դեռևս չբացված սահմանի ընթացակարգերի պարզեցման մասին

Լուսանկարը` CivllNet
Լուսանկարը` CivllNet

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է պարզեցնել սահմանային ընթացակարգերը ոչ միայն Ադրբեջանի հետ սահմանին, այլև իր բոլոր սահմանային անցակետերում։ Նա նշել է, որ այս քայլը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը և կխթանի առևտուրը։


Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է, որ ապագայում կվերանան մաքսային հսկողության այն հնացած մեթոդները, որոնք պահանջում են մարդկանց անձնական ստուգում։ «Մենք կգնանք պարզեցման ճանապարհով ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի առավելագույնս պարզեցնենք բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը», - ասել է նա։


Վարչապետը հիշեցրել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը հիմնված է հինգ հիմնարար սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավասություն, սահմանների անձեռնմխելիություն և փոխադարձություն։ Նա հավելել է, որ այս սկզբունքները համահունչ են իր կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։


Ըստ Փաշինյանի՝ ժամանակակից զարգացած երկրներում սահմանային հսկողության համար օգտագործվում են թվային տեխնոլոգիաներ և կենսաչափական անձնագրեր, ինչը թույլ է տալիս հրաժարվել հնացած ընթացակարգերից։ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ կետերի, վերահաստատում է երկու երկրների միջև հաղորդակցության բացման կարևորությունը։

Լուսանկարը` 168.am
Հաջորդ նորություն next