21.08.2025
Լուսանկարը` CivllNet
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին. Արսեն Թորոսյանը կդառնա սոցապ նախարար

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, Թորոսյանը վայր էր դրել իր պատգամավորական մանդատը։


Վարչապետը նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արեն Մկրտչյանը, կստանձնի Լոռու մարզպետի պաշտոնը։ Այս նշանակումները կատարվում են կառավարության և տարածքային կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու շրջանակում։


 

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
Հաջորդ նորություն next