19.08.2025
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ. Դեմոյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի ուղերձի ամենացավալի ու վտանգավոր դրվագը

Նիկոլ Փաշինյանի ուղերձի՝ ըստ իս ամենացավալի ու վտանգավոր դրվագը.


«Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին։ Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետեւ ահա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն, ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը եւ նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով, որովհետեւ քրիստոնեական–առաքելական մեր հավատը մեզ ասում է՝ մեռած չեն նրանք, այլ այստեղ են հենց հիմա, մեր գլխավերեւում եւ ժպտում են մեզ, որովհետեւ եկել է Հայաստանի Հանրապետության այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռքբերեցինք մեր նահատակների մարմինները դեռ չսառած»:


Սա մի կողմից կատարյալ երեսպաշտության ու մանիպուլյացիայի օրինակ է, որ իհարկե իր էլեկտորատի աչքի ու ականջի համար վիրտուոզ կերպով անում է Նիկոլ Փաշինյանը:


Բայց, այս պատկերը էլեկտորալ հայացքից ու լսողությունից դուրս դիտարկող որեւէ մարդ պարզապես չի կարող «չկուրանալ» երեսպաշտության ու նենգափոխման այս «փայլից»:


Սակայն, այստեղ հարցը լոկ բարոյական դաշտում չէ: Ուր էր թե:


Հարցն այստեղ իրավա-քաղաքական դաշտում է: Եվ դրա համար ես կառաջարկեմ ձեզ գնալ «հետ» ու նայել հրապարակված եւ չստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կոչված տեքստի 9-րդ հոդվածը: Եվ  կպատկերացնեք, թե ինչի մասին է Նիկոլ Փաշինյանի ուղերձի մեջբերածս տեքստը:


Դե ֆակտո, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք պետք է զոհերի հիշատակի հանդեպ մեր վարքագիծը, հիշատակը հարգելու կերպը, ձեւը, բովանդակությունը, այդ ամենը մենք պետք է համապատասխանեցնենք հայ-ադրբեջանական խաղաղության պայամանագրին, որի մասին է ըստ էության այդ պայմանագրի 9-րդ հոդվածը:


Որովհետեւ, եթե, պայմանական օրինակով, հանրայնորեն ասվի, որ այսինչը կամ այնինչը ընկել է Շուշիի ազատագրման համար, կամ Արցախի համար, դա կդիտվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ասվածի խախտում: Ահա թե ինչու՝ Ադրբեջանը դրել է միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելու պայման, բայց ահա ներքին՝ երկկողմ թեմայով «արդարադատության» հայցերից հրաժարվելու հարց՝ չի դրել:


Ցանկացած մեկը, որը կխոսի Արցախի հերոսական պատերազմի, զոհվածների եւ այլնի մասին, Ադրբեջանից մեղադրվելու է՝ հղում անելով պայմանագրին, եւ Երեւանից պահանջելու են իրավականորեն արդարադատություն իրականացնել այդ «խախտողի» նկատմամբ:


Ահա, թե ինչ բովանդակություն ու կերպ ունի այն «խաղաղությունը», որ մատուցվում է հանրությանը, եւ որն իրականում խաղաղություն չէ, այլ Հայաստան՝ Ադրբեջանի աքցանի բերանով խաղաղ սեղմում:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Հայտարարություններ արվեցին, որ ակնհայտորեն հակասում են այսպես կոչված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ