18.08.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի համար կգործի մեկ QR, վերավաճառքը չի փրկի. ՀՖՖ

Լուսանկարը` www.sports.ru
Լուսանկարը` www.sports.ru

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է Հայաստան–Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի և մուտքի կանոնները՝ հորդորելով երկրպագուներին չդիմել շուկային։


«Հանրապետական» մարզադաշտը տրամադրում է առավելագույնը 14 000 նստատեղ, մինչդեռ տոմս գնելու ցանկություն է հայտնել շուրջ 470 000 մարդ։ Քանի որ մեկ անձը կարող էր ձեռք բերել ոչ ավելի, քան երկու տոմս, բավարարվել է մոտ 7 000 հայտ, իսկ շուրջ 463 000 երկրպագու տոմս չի ստացել, ինչի հետևանքով աշխուժացել է վերավաճառքը։


Մոտ 7 000 տեղն իրականացվել է սոցիալապես մատչելի գնով՝ 1 000–3 000 դրամ, սակայն այժմ նույն տոմսերը շուկայում առաջարկվում են բազմակի բարձրացված գներով։ ՀՖՖ-ն ընդգծում է, որ բոլոր պաշտոնապես վաճառված տոմսերի QR կոդերը կակտիվանան միայն խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, և յուրաքանչյուր նստատեղի համար գործող կլինի միայն մեկ QR։


Վերավաճառողները կարող են նույն տոմսը փոխանցել մի քանի անձի, սակայն մուտք կստանա միայն առաջին ակտիվացված կոդով, մնացածի QR-երը չեն աշխատի։


Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերված տոմսերի համար և կոչ է անում երկրպագուներին չգնել շուկայից՝ խուսափելու մուտքի խնդիրներից և աջակցելու վերավաճառքի դեմ պայքարին։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` IRNA
18.08.2025
Իրանի նախագահը Երևանում է՝ բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությամբ