8.08.2025
Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման
prev Նախորդ նորություն

2025-ին ծաղիկների արտահանումը գրանցեց ռեկորդային ա

2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։

15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։
Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ», - գրել է նախարարը։