Պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար․ Թրամփ
Սպասում եմ՝ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պատմական խաղաղության գագաթնաժողովին, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ բազում առաջնորդներ են փորձել վերջ տալ այս պատերազմին․
«Բայց՝ ապարդյուն։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը:
ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:
Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար», - գրել է ԱՄՆ նախագահը։