10.07.2025
ՄԻՊ-ը ուսումնասիրում է Գեղամ Մանուկյանի տան խուզարկությունն ու հեռախոսի առգրավումը
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն Դաշնակցության կարգախոսով շապիկը ներկայացնում է որպես ահաբեկչության ապացույց

Քննչական կոմիտեն հրապարակել է այն լուսանկարները, որոնք, ըստ գերատեսչության, ստացվել են դաշնակցականների տներում իրականացված խուզարկությունների արդյունքում։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը մեկնաբանել է հրապարակումը՝ ընդգծելով դրա բացարձակ աբսուրդային բնույթը։


 «Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն», և այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստման անհերքելի ապացույց», — գրել է պատգամավորը։


Քննադատներն այս քայլը գնահատում են որպես քաղաքական պատվերի շրջանակներում իրականացվող ճնշման հերթական դրսևորում։





 

Ուժայինները խուզարկոմ են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ