10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն

Այսօր իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն, որը գտնվում է Պարույր Սևակ փողոց 4 հասցեում։


Դեպքի վայր են մեկնում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ հետևելու ընթացքին և իրենց աջակցությունն հայտնելու կուսակիցներին։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմել է լրատվամիջոցներին՝ կոչ անելով մոտենալ քննչական վարչության շենքին և լուսաբանել զարգացումները։


Այս պահի դրությամբ ձերբակալությունների մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում։

Տարոն Մանուկյանին ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են, այլև արգելում են տեսակցել նրան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ