9.07.2025
Փաշինյանը Խավիեր Միլեյին հրավիրել է Հայաստան
prev Նախորդ նորություն

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել ՀՀ առաջընթացի զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 7-9-ը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:


Նիստերի շրջանակում նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում ներկայացված են Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և առաջընթացը վերջին երկու տարիների ընթացքում:


Զեկույցում ներկայացված են հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման, շահերի բախման կանխարգելման և հայտարարագրման համակարգի, ազդարարների պաշտպանական մեխանիզմների ամրապնդման, բիզնեսում ու պետական գնումներում բարեվարքության խթանման, ինչպես նաև դատական ու դատախազական համակարգերի անկախության, հակակոռուպցիոն մարմինների արդյունավետության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ իրականացված բարեփոխումները։


 


 

ՀՀ ՊՆ զորավարժադաշտերից մեկում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ