«ՀայաՔվե»-ն Փաշինյանին մեղադրում է Եկեղեցու դեմ ուղղված կազմակերպված հանցագործության մեջ
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հուլիսի 8-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ փաստելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ անցել է հակաօրինական գործողությունների՝ թիրախավորելով Հայ Առաքելական Եկեղեցին։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ փաստագրել են Եկեղեցու դեմ տարվող արշավը՝ որպես համակարգված հանցագործություն։
«Փաշինյանը և իր վարչական ցանցը սկսել են նախապես ծրագրված գրոհ ընդդեմ Եկեղեցու՝ փորձում են այն ներկայացնել որպես ծայրահեղական, գրեթե ահաբեկչական կառույց։ Սա միայն քաղաքական ագրեսիա չէ, այլ միաժամանակ քրեական հանցագործություն՝ ատելության խոսք, կրոնական կազմակերպության դեմ խոչընդոտում, անձնական տվյալների բացահայտում, և պաշտոնեական դիրքի չարաշահում», – ասաց Չալաբյանը։
Նա շեշտեց, որ գործ ունենք Սահմանադրության կոպիտ խախտման և քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ոտնահարման հետ։
«Սա ոչ թե քաղաքականություն է, այլ վտանգավոր ավանտյուրա՝ պետության և հոգևոր ինքնության դեմ», – հայտարարեց նա։