3.07.2025
Ընդդիմությունը բոյկոտելու է  ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ ԱԺ նիստը
prev Նախորդ նորություն

«Տաշիր գրուպ»-ի գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կա 2 կալանավորված

«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով կա 2 կալանավորված, որոնց նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:


«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում:


 

Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով