3.07.2025
Խոշոր հրդեհ Հաղթանակ թաղամասում. Կա երեք զոհ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում․ Middle East Eye

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։


«Թեև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն դեռեւս պնդում է մի քանի լրացուցիչ պայմաններ, նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը: Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը ուղղումներ կատարի իր սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն վերջին երեք տասնամյակների ընթացքում մեղադրել է կողմնակալության մեջ» - գրում է Middle East Eye-ը:


Վերջին անգամ երկու ղեկավարները հանդիպել են մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ նրանք խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները, հիշեցնում է լրատվամիջոցը։


 

Ապաշրջափակումը կարևոր առաջնահերթություն է ՀՀ-ի համար. ԱԳՆ խոսնակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով