Նիկոլ Փաշինյանը սպառնում է ՀԷՑ աշխատակիցներին՝ աշխատանքից ազատմամբ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ՀԷՑ աշխատակիցներին: Նրա հերթական առավոտվա գրառումը նվիրված է բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն մասնակցել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպվող երթի դեպի ԱԱԾ մեկուսարան.
"ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։
Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի",- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, երեկ և այսօր ԱԺ-ն քննարկում է ՀԷՑ պետականացնելու հարցը: