6.09.2025
Կրքեր՝ Սրբազանի շուրջ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Իրանն ու ՌԴ-ն Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել

ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով:

Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա:

Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները:

Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ, դեռ չեմ խոսում Իրանի ու ՌԴ-ի մասին, որոնք Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Կեղծիքը ճշմարտություն չի բերում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը