3.07.2025
Փաշինյանը ներկա է գտնվել ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։


Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։


Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։

Միրզոյանը և Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով