6.09.2025
Քաղաքական խաղերը սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն
prev Նախորդ նորություն

Կենտրոնական Ասիան դիտարկում է Իրանի ճանապարհի հուսալիությունը

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը և Իրան-Իսրայել հակամարտության սրումը Կենտրոնական Ասիայի երկրներին դրդել են փնտրել այլընտրանքային առևտրային ուղիներ՝ իրենց արտահանումն ու տարանցումն ապահովելու համար: Իրանի միջով անցնող ճանապարհը, չնայած Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում իր ռազմավարական նշանակությանը, սկսել է ընկալվել որպես ռիսկային:


Հորմուզի նեղուցում հնարավոր միջադեպերը և պատժամիջոցների հնարավորությունը սպառնում են մատակարարումների կայունությանը, մասնավորապես՝ էներգետիկայի և գյուղատնտեսական արտադրանքի:


Բացի այդ, աճում է հետաքրքրությունը Տրանսկասպյան ճանապարհի նկատմամբ, որը, չնայած ավելի թանկ է, առաջարկում է ավելի կայուն պայմաններ Հարավային Կովկասի և Սև ծովի միջով: Չինաստանը, որպես տարածաշրջանի հիմնական գործընկեր, նաև դիտարկում է երթուղիների դիվերսիֆիկացումը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, ինչը մեծացնում է Կենտրոնական Ասիայի երկրների վերակողմնորոշվելու մոտիվացիան: Երթուղիների հուսալիությունը, կանխատեսելիությունը և քաղաքական չեզոքությունը դառնում են որոշիչ գործոններ լոգիստիկ լուծումներ ընտրելու հարցում:


Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյան

Կրքեր՝ Սրբազանի շուրջ. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը