Պարզվել է՝ որքան կվճարի սպառողը գազի համար օգոստոսից
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ սակագները մնացին անփոփոխ։ Արդյունքում, վերանայվեցին՝
• Յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։
• Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ՝ նախկին 24.042 դրամի փոխարեն։
• Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ՝ նախկին 19,664.779 դրամի փոխարեն։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։