2016-ին ավելի քան 22 000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստաց
2016-ին 22 264 հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն: 2015-ին այդ ցուցանշիը մի փոքր պակաս էր՝ 18 653 մարդ:
ՌԴ քաղաքացիության պահանջարկը ԱՊՀ երկրներում ավանդաբար մեծ է: Արդեն երկրորդ տարին առաջատարի դիրքում է Ուկրաինան, այդ են վկայում ՌԴ ՆԳՆ տրամադրած տվյալները, հայտնում է RT-ն:
2016-ին 100 696 ուկրաինացի է ստացել ՌԴ քաղաքացիություն: Դա 49%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 37 837 մարդ ցուցանիշով (2015-ին այդ ցուցանիշը 32 070 էր): 2016-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Ուզբեկստանի 23 216 քաղաքացի (2015-ին՝ 22 557):
ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մուկոմելը նշել է, որ ՀՀ և Ղազախստանի քաղաքացիների ՌԴ ներգաղթելու ցանկության վրա կարող է ազդած լինել այդ երկրի անդամակցումը ԵԱՏՄ-ին:
Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն ստացող հայաստանցիների և ղազախստանցիների քանակը կաճի ևս 1-2 տարի, սակայն, դրանից հետո կնվազի, քանի որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ձգտողների քանակն անսահման չէ: