27.06.2025
Մեզ սպասվում է ամենավատ սցենարը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ինքն է ընդդիմությանը մղում դեպի Եկեղեցու գիրկը

Ի՞նչ է կատարվում, դե ֆակտո:


Նիկոլ Փաշինյանը անում է գործողություններ, որոնք ըստ էության որեւէ այլ բան չեն թողնում քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերին՝ խմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ: Մի տարանջատեք Սամվել Կարապետյանի «գործը»: Դա ըստ էության այս փաթեթի կարեւոր բաղադրիչն է:


Որքան ագրեսիվ են գործողությունները եկեղեցու, Կաթողիկոսի եւ բաձրաստիճան հոգեւորականության հանդեպ, այնքան առավել քան նեղանում է եկեղեցու շուրջ «չխմբվելու» այլընտրանք, գործնականում չի մնում դրան այլընտրանք:


Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը գնում դրան: Այստեղ կարող են լինել մի շարք մոտիվներ: Շաբաթներ առաջ tert.am-ի տաղավարում զրույցի ընթացքում ես չեմ բացառել անգամ այն, որ Փաշինյանը կարող է փնտրել ընդհուպ իշխանությունից հեռանալու ուղիներ: Սա կախված է մի շարք էական արտաքին գործոններից:


Մի քանի օր առաջ, երբ գործողություններ սկսեցին Սամվել Կարապետյանի դեմ, ես գրառում արեցի, որ հունիսի 20-ին Թուրքիայում Փաշինյանին ըստ ամենայնի սպասում է ծանր խոսակցություն: Այսօր տեղի ունեցողը հաստատում է դա, որ Ստամբուլում խոսակցությունը եղել է իսկապես ծանր:


Կթեթեւացնի՞ իրավիճակը այն, ինչ գեներացնում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում:


Այստեղ միարժեք պատասխանի նախադրյալներ չկան: Բայց կարծես թե չկան նաեւ այլ լուծումներ:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Իշխանությունը hրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ. Արման Թաթոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ