27.06.2025
Հասարակական դիմադրության հզոր ալիքը անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին. Անանյան
prev Նախորդ նորություն

Մեզ սպասվում է ամենավատ սցենարը

Երկար վերլուծելու կարիք չկա։


Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։


Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։


Բայց մենք դա չենք հասկանում։


Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։
Ամենավատ։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան


 

Փաշինյանը ինքն է ընդդիմությանը մղում դեպի Եկեղեցու գիրկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ