10.07.2025
Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Ընդգծվել է ՀՀ և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի համագործակցության կարևորությունը

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) Հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ:


Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում: Մտքեր են փոխանակվել հումանիտար խնդիրների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։


ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մարդասիրական բնույթի հարցերի շուրջ միջազգային գործընկերների և հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցում:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին՝ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, և ընդգծել այս հարցում միջազգային աջակցության շարունակականության կարևորությունը:

Լեհ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ