10.07.2025
Կասեցվել է «Տաշիր Պիցցա» ցանցի ևս մեկ հանրային սննդի կետի գործունեությունը
prev Նախորդ նորություն

Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։


«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։


Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Դեսպան Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները այցելում են Սյունիք
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ