6.06.2025
Լուսանկարը՝  Aravot.am
prev Նախորդ նորություն

Գործադիրը չի հրաժարվում ապօրինի գույքի բռնագանձումից. դատարաններում 600 մլրդ դրամի հայցեր

Լուսանկարը` CivilNet
Լուսանկարը` CivilNet

Հայաստանում շարունակում են բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը․ դատարաններում արդեն քննվում է մոտ 600 միլիարդ դրամի հայցեր։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո գլխավոր դատախազությունը վերանայում է մոտեցումները, սակայն գործընթացը չի դադարեցվում։ Այս մասին հայտարարեց Աննա Վարդապետյանը կառավարության նիստում։


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության հունիսի 6-ի նիստում ընդգծեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը շարունակվելու է՝ ՍԴ որոշումից հետո վերանայվում է միայն դատական պրակտիկան։ Առանձին գործերով կատարվում են վերահաշվարկներ և ներկայացվում նոր հայցեր։


Ներկայում դատարաններում քննվում է 152 հայց, որոնցից հինգով արդեն կայացվել են դատական ակտեր։ Դրանք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ։ Դատախազությունը մի մասով բողոքարկել է որոշումները, մյուս մասով բողոք են ներկայացրել պատասխանողները։ Հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 միլիարդ դրամ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապօրինի գույքի վերաբերյալ իրավական համակարգը կայացել է, և կարևոր է, որպեսզի այն կապվի պետական պաշտոնների և ծառայության ժամկետների հետ։


Նիստում նաև որոշվեց 4 հեկտար հողամաս՝ Օրգով գյուղում, ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը։ Տարածքը տարիներ շարունակ պատկանել է նախկին համայնքապետի որդուն ու չի օգտագործվել ըստ նշանակության։


Դատախազը ներկայացրեց նաև Դիլիջանի մանկապարտեզի շենքի վերադարձի դեպքը, որը նախկինում պատկանել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կնոջը։ Նշվեցին նաև մայրաքաղաքում բնապահպանական նշանակության հողատարածքների վերադարձի ու պահպանման քայլերը։

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին