15.09.2025
ՄԻՊ-ը պատրաստ է քաղաքացիներին օգնել ամառային զորակոչի հարցերով
prev Նախորդ նորություն

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Մասնակիցները կքննարկեն արդյունաբերական համագործակցության հարցեր, այդ թվում ՝ ծանր մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ազգային համակարգերի ներդաշնակեցման հարցեր: Նախատեսվում է առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրում ։


Օրակարգում է նաև ԱՊՀ երկրների տարածքում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության մոնիթորինգի միասնական համակարգի կատարելագործման հարցը:

Թրաֆիքինգի ենթարկված ամուսինների գործով նախաքննությունն ավարտվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի