Մեղադրանք է ներկայացվել Վահան Քերոբյանի եղբորը՝ Ավետիք Քերոբյանին
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։
Ըստ գործի՝ նա, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար։
«Հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտնել են կոմիտեից՝ չհստակեցնեով, թե ում մասին է խոսքը։
Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը Էկոնոմիկայի նախկին նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին է։