Ռուսաստանի հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ձեւավորելու վերաբերյալ Մոսկվայում մարտի 14-ին ստորագարած հուշագիրը հնարավորություն է տալու նոր լիցք հաղորդել ՀՀ-ում համատեղ ներդրումների հոսքին եւ դրանք դարձնել ավելի համակարգված: Այս մասին պատասխանելով VERELQ-ի հարցին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։
Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը:
«Արդեն իսկ գործընթացը սկսված է: Ստեղծվում է համատեղ ներդրումային ֆոնդ ու հարթակ, եւ այն ծրագրերը, որոնք որ մենք կներկայացնենք, մինչեւ հիմնադրամի ստեղծվելն էլ, ներդրումանին հարթակի միջոցով կարող են ֆինանսավորվել», - ասաց Կրայանը՝ հավելելով, որ նախնական կանոնադրական կապիտալը հետեւյալ կերպ է բաշխվելու:
«Մեր ռուս գործընկերների կողմից հայտարարվեց, որ սկզբի համար իրենք կտրամադրեն 50 մլն դոլար, համարժեք գումար էլ կտրամադրենք մենք: Իսկ այդ գումարները՝ կախված մեր ներդրումային ծրագրերից, կարող են անընդհատ ավելանալ», - տեղեկացրեց նախարարը:
Հատկնաշական է, որ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ առեւտրատնտեսական գործրնկերներից է, այլեւ ամենախոշոր ներդրողը: Մարտի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում ՌԴ համընդհանուր ներդրումների ծավալը հասնում է 4,5 մլրդ դոլարի:
Լրագրողների հետ զրույցում Սուրեն Կարայանը նաեւ տեղեկացրեց, որ մարտի վերջին Հայաստան են ժամանելու ռուսաստանաբանակ հայազգի գործարարներ, որոնք հայտարարելու են ՀՀ-ում մեծ ներդրումային ծրագրերի մեկնարկի մասին:
Նման խոստում ՌԴ-ում ապրող հայազգի գործարարները տվել էին վերջերս պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքնում: Սուրեն Կարայանը սակայն չնշեց կոնկրետ գործարարների անուններ, այլ հորդորոց սպաել մինչեւ մարտ ամսվա վերջ: «Ես անուններ չեմ կարող ասել: Սպասենք մինչեւ մարտի վերջ, նրանք կգան Հայաստան եւ ամեն ինչ ինքներդ կտեսնեք», - եզրափակեց նա: