25.11.2024
Ռուսաստանից Հայաստան ներդրումների նոր հոսք է սպասվում
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն «սրբազան պատերազմով» է սպառնում Եվրոպային

Եվրոպայում շուտով սրբազան պատերազմներ կսկսվեն: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Նիդերլանդներում կայացած ընտրությունները:


«Եթե նայեք կուսակցությունների մեծամասնությանը, կտեսնեք, որ որևէ տարբերություն չկա սոցիալ-դեմոկրատների և ֆաշիստ Վիլդերսի միջև: Նրանք բոլորը նույն մտածելակերպն ունեն: Ո՞ւր եք գնալու: Ո՞ւր եք տանում Եվրոպան: Դուք Եվրոպան անդունդ եք գլորում: Շուտով այնտեղ սրբազան պատերազմներ կսկվեն»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:


Հիշեցնենք, որ Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ Է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը: