25.11.2024
Չավուշօղլուն «սրբազան պատերազմով» է սպառնում Եվրոպային
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Մոսկվան պետք է հաշտեցնի Թուրքիային ու Սիրիային

Մոսկվայի դիրքորոշումը սիրիական հարցում պետք է լինի շատ պարզ`առաջ տանել բանակցային գործընթացն ու շարունակել պայմանավորվել այլ տարածաշրջանային խաղացողների հետ` ոչ միայն Թուրքիայի, այլ նաև արաբական պետությունների`հրադադարի ռեժիմը պահպանելու համար։ Այդ մասին հայտարարել է փորձագետ, արևելագետ Վիտալի Նաումկինը։


Նա նշել է, որ այժմ ընթանում է ՌԴ–ի ու Թուրքիայի հարաբերությունների խորացում, կարող է տեղի ունենալ Իրանի ու Թուրքիայի դիրքորոշումների մերձեցում`այդ թվում ՌԴ–ի միջնորդությամբ, փոխանցում է utro.ru կայքը։


Իր հերթին, Գեոպոլիտիկ խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ–գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ Թուրքիայի հանդեպ ՌԴ–ը պետք է որդեգրի հատուկ քաղաքականություն։


Նա նշել է, որ Թուրքիան պատերազմել է Սիրիայի դեմ, Թուրքիայի տարածքում գործողություններ էին իրականացվում Ասադին տապալելու համար ու ՌԴ–ը պետք է դիվանագիտական արվեստ օգտագործի Սիրիայի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ու ընդհանուր շահեր գտնելու համար։


Ըստ նրա, ՌԴ–ը պետք է շարունակի Սիրիան դիտարկել, որպես իր հիմնական դաշնակից, իսկ Թուրքիային պետք է ներգրավվել ահաբեկչության դեմ պայքարի ու տնտեսական ծրագրերում։