5.09.2025
Փորձագետներ. Մոսկվան պետք է հաշտեցնի Թուրքիային ու Սիրիային
prev Նախորդ նորություն

Մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը

«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր մահացել է Արթուր Սարգսյանը, որվ ավելի հայտնի էր հանրությունը որրպես «Հաց բերող»։ Այս մասին տեղեկատվությունը հաստատել են «Արմենիա» բժշկական կենտրոնից:


«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, երեկ ենթարկվել է վիրահատության, այսօր գրանցվել է մահը: Նա մի քանի օր առաջ տանը ցավեր է ունեցել, սակայն բարդության աստիճանը չի գիտակցել: Դա աղիքային անանցանելիություն է եղել, որը բերում է անդառնալի հետևանքների»,- ասել «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը, գրում է Tert.am-ը:


Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռեր» զինված խմբին անցյալ տարի հուլիսին օժանդակելու մեջ, 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:


Մարտի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:


Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց Արմենիա ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:


Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն և նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել: «Արթուր Սարգսյանը գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ: Քնացնում ենք, որ ինքը հարմարվի ապարատին»,- ասել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանը:

Fitch Ratings. Ադրբեջանի պետական պարտքը վերին շեմին կհասնի 2018թ.–ին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը