14.07.2025
Կատարը պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը
prev Նախորդ նորություն

Խանդանյանը հանդիպել է Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 27-ին հանդիպել է Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերի հետ:


Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստան-Չեխիա խորհրդարանական համագործակցությունը: Այս համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը:


Սարգիս Խանդանյանի խոսքով, այդուամենայնիվ, մի շարք ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման ներուժ:


Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցության շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը: Սարգիս Խանդանյանն արժեւորել է Չեխիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում:


Քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Զրուցակիցները կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատումը:

Մայիսի 28-ը հիշեցնում է՝ միասնական կամքով հնարավոր է ամեն ինչ. Վեհափառ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ