24.11.2024
Պուտին.  ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների
prev Նախորդ նորություն

ՀԱԿ-ն ԱՄՆ դեսպանին բողոքել է Հայաստանի ընտրական միջավայրից

Նախօրեին «Հայ Ազգային Կոնգրես»-ի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:


ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, Լևոն Զուրաբյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը և դրա օրինականության վերահսկման հնարավորությունները: Լևոն Զուրաբյանը մասնավորապես ասել է. «Մենք գործում ենք բավականին աղճատված ընտրական միջավայրում, որում շարունակում են գործել ընտրակաշառքը և ադմինիստարատիվ ռեսուրսը: Դրա համար մեղավորները չեն պատժվում իրավապահ մարմինների կողմից իրավապահ մարմինների կողմից:


Դա էականաորեն ազդում է ընտրությունների գործընթացի վրա, խոչնդոտելով նրան, որ ընտրությունները դառնան գաղափարների և կառավարման առաջարկվող տարբեր ծրագրերի միջև իրական պայքար: Մյուս կողմից, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը և այլ տեխնոլոգիաների օգտագործումը տեղամասերում էապես նպաստում են ընտրատեղամասերում լուրջ խախտումների վերացմանը, ինչը նաև լուրջ բարոյական պատասխանատվություն է դնում ընտրակաշառք ընդունող ընտրողների վրա»:


Ռիչարդ Միլսն իր հերթին նշել է. «Ես ողջունում եմ ձեզ բոլոր այն ջանքերի համար, որ միտված են համաձայնության ու փոխզիջումների ձևավորմանը՝ նոր Ընտրական օրենսգրքի իրականացման և ընտրական գործընթացում ավելի բարձր վստահություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով տեղամասերում տեխնոլոգիաների օգտագործման հարցերում: Հուսով ենք, որ այս ջանքերը կյանքի կկոչվեն նախանշված ձևով և կծառայեն թափանցիկության մեծացման հռչակված նպատակին: Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումը կախված է նրանից, որ այս ընտրությունները լինեն արմատապես ազատ ու արդարացի և արտահայտեն Հայաստանի ժողովրդի կամքը»:


Հատկանշական է, որ մինչ այդ Միլսն այցելել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։