25.11.2024
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը հորդորում է տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու փորձերին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ։  


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։


«Կարևոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները և նպատակ ունի հայ ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից և ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, և ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ և ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին»,-իր խոսքում ասել է դեսպան Միլսը:


Հիշեցնենք, ավելի վաղ մամուլը գրել է, որ ԱՄՆ-ը ՀՀ ընտրություններին թիրախավորել է երեք քաղաքական ուժի՝ «Ելք» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, ինչպես նաև ՕՐՕ դաշինքը: