24.11.2024
Վարչապետ. ՀՀ-ն ու Թուրքմենստանը էներգետիկայի ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն
prev Նախորդ նորություն

Պուտին. ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների

Հայաստասնն ու Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:


«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ մշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ առաջատար տնտեսական գործընկերը: Նրա խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառությունը անցած տարի 6% աճ է արձանագրել, ինչը Պուտինի խոսքով լուրջ հաջողություն է, որին հասել են անկայուն գլոբալ կոնյունկտուրայի պայմաններում: 


ՌԴ նախագահը նաև նշել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ գերազանցել են 3 մլրդ դոլարը, հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2 հազար ձեռնարկություն, ակտիվ զարգանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում:


Պուտինը նաև հիշեցրել է, որ «Գազպրոմի» աջակցությամբ վերչանորոգվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի հզորությունը հասցվել է 480 Մգվտ, իսկ «Ռոսատոմը» արդիականացնում է ԱԷԿ-ը: