28.05.2025
Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Կատարում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցը կլուծվի

Համաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Կատարի Պետության մուտքի եւ այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը` համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի եւ ընթացակարգերի: Փաստաթուղթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, նաեւ միգրացիոն համակարգի զարգացմանն ուղղված ժողովրդագրության ռազմավարությունից: Համաձայնագրին կից ներկայացված է օրինակելի աշխատանքային պայմանագրի նմուշի ձեւը եւ նկարագրված են ընթացակարգերը:


Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:


Համաձայնագրի վավերացման նպատակն է երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը դարձնել շարունակական եւ ամրապնդել բարեկամական հարաբերությունները:


ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ դրական եզրակացություն է ներկայացրել. այս մասին հայտնել է Լիլիթ Ստեփանյանը:


 

Խաչատուրյանն ու Ֆիցոն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
26.05.2025
Ֆրանսիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Արևելքի միջև հիմնական կամուրջ