30.05.2025
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Շուշիի ազատագրումն ու Հաղթանակի օրը մեկ հայտարարության մեջ. ԱԺ-ն մերժեց

Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստում մերժվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որը նախատեսված էր Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունը չընդունվեց՝ ստանալով 27 կողմ, 54 դեմ և 2 ձեռնպահ ձայներ, ինչի արդյունքում այն չներառվեց լիագումար նիստերի օրակարգում։


Հիշեցնենք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ևս մերժել էր այս նախագիծը՝ մայիսի 15-ի նիստի ընթացքում։


Քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ հանձնաժողովային քննարկումն անցել է ոչ թե նախագծի էության, այլ՝ արտաքին քաղաքական շահերի բախման և պատմական իրողությունների խեղաթյուրման տրամաբանության շրջանակում։


«Կան պատմական ճշմարտություններ, որոնք չեն կարող վերաշարադրվել, անկախ նրանից, թե ով ինչպես է փորձում մեկնաբանել դրանք», — ընդգծեց պատգամավորը։


Նախագծի տեքստում «Պատիվ ունեմ» խմբակցությունն անդրադարձել էր երկրորդ համաշխարհային պատերազմի նշանակությանը՝ շեշտելով, որ 80 տարի առաջ մարդկությունը համատեղ ջանքերով հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։ Պատերազմը, ըստ հայտարարության, քաղաքակրթական դիմակայություն էր ազգայնամոլության ու ատելության դեմ։


Հայտարարության մեջ շեշտադրված էր նաև Շուշիի ազատագրումը՝ 1992 թ. մայիսի 9-ին, որպես հայկական զինուժի փառավոր ձեռքբերում։

Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով