15.07.2025
Քննարկում․ «Խաղաղության խաչմերուկը՝ ժողովրդավարություն, բարգավաճում, անվտանգություն»
prev Նախորդ նորություն

Մնացական Սաֆարյանը դեսպան Բոկոնտաևին ներկայացրել է Հայաստանի խաղաղության տեսլականը

Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում։


Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնակի շեշտելով տարբեր ուղղություններով առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։


Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ընթացիկ տարում արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության ակտիվացումը:


Մնացական Սաֆարյանը դեսպան Բոկոնտաևին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:


Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:


 

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
15.07.2025
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան