Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան
Լուսանկարը` www.trthaber.com
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Ադրբեջան, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այցը տեղի կունենա Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո, որն անցկացվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
Թուրքական պաշտպանական գերատեսչության տրամադրած տեղեկության համաձայն, ռազմական գերատեսչության ղեկավարը Բաքու կժամանի առաջիկա ժամերին։ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան այցի մանրամասն ծրագիրը դեռևս չի հրապարակվում։
Փորձագետները նշում են, որ Գյուլերի այցը Բաքու տեղի է ունենում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության գերակտիվ շրջանում և կարող է կապված լինել պաշտպանական ոլորտում նոր համատեղ ծրագրերի քննարկման հետ։ Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար անցկացնում են համատեղ ռազմական զորավարժություններ և զարգացնում են ռազմավարական գործընկերություն ուղղությունների լայն սպեկտրով։