Իրանը թույլ չի տա թշնամիներին վնասել իր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ
Լուսանկարը՝ Tasnim
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին վնասել իր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է իրանական Tasnim գործակալություն:
Կիրակի օրը՝ մայիսի 18-ին, Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Ահմադիանը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև «ռազմավարական հարաբերությունները» և սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։
Նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև բարի հարաբերություններին։ Ընդգծելով Իրանի՝ բոլոր հարևանների հետ սերտ կապեր պահպանելու քաղաքականությունը, Ահմադիանը նշել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն տարածաշրջանում հանդարտությամբ։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համատեղ ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտությունը։
Իր հերթին, Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը իր երկրին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կապված չէ այլոց կամքից։ Հայաստանցի պաշտոնյան նաև դրական է արտահայտվել Հայաստանում տնտեսական և էներգետիկ ծրագրերին իրանական մասնավոր հատվածի մասնակցության մասին։