Հայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Լուսանկարը` mil.am
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հարկ է հիշեցնել, որ դեռևս 2024 թ. հոկտեմբերին Հայաստանը և Գերմանիան համաձայնեցրել էին 2025 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիրը: Այն ներառում է փորձի փոխանակման, կրթության և վերապատրաստման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով տասնյակ միջոցառումներ:
Այդ ժամանակ կողմերը քննարկել և փոխադարձ բավարարվածություն էին հայտնել 2024 թվականի ընթացքում երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքից, ընդգծել էին դրա զարգացման զգալի ներուժը: