10.05.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով
prev Նախորդ նորություն

Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք են նոր հաղթանակներ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է.


«Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում այսօր այցելել էինք հենց հաղթանակը կերտող վետերաններին: Անասելի հուզիչ էր հենց նրանցից լսել հաղթանակի ճանապարհի մասին պատմող հուշերը, նրանց հետ անցնել մինչև Բեռլին ձգվող ուղին: Նրանցից շատերն արդեն բոլորել են 100-ամյակը, բայց անգամ տարիների հեռավորությունից նրանց աչքերը խոնավանում էին, երբ պատմում էին բաղձալի «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը լսելուց իրենց ապրած զգացողությունների մասին: Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք են նոր հաղթանակներ»:


Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին: Իսկ Երևանում Ծառուկյան ընտանիքի անունից ծաղկեպսակ է դրվել Անմար կրակի մոտ: