8.05.2025
Ծխախոտի տուփերի վրա նախազգուշացնող պատկերներ չտպելու համար նախատեսված տուգանքը կբարձրացվի
prev Նախորդ նորություն

Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը կշրջանցվի նոր ճանապարհով

Վերին Լարսի անցակետի հիմնական խնդիրը կապված է եղանակային պայմանների հետ․ տարվա ընթացքում մինչև երկու ամիս այն փակվում է՝ ձնահյուսների վտանգի պատճառով։ Այդ սահմանափակումը ազդում է ոչ միայն Հայաստանի բեռնափոխադրողների, այլև այդ ճանապարհով ԵԱՏՄ երկրներ կամ դրանց միջոցով երրորդ երկրներ ուղևորվող մյուս պետությունների բեռնափոխադրողների վրա։


Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ նշելով, որ վրացական կողմում կառուցվող շրջանցիկ ճանապարհը նախատեսված էր ավարտել դեռևս 2024 թվականի վերջին, սակայն մի շարք արտաքին գործոններ՝ այդ թվում COVID-19-ի հետևանքները և լոգիստիկ փոփոխությունները, հանգեցրել են նախագծի ժամկետի երկարաձգմանը։


«Ըստ մեր հաշվարկների՝ այս տարեվերջին կամ առավելագույնը՝ հաջորդ տարի, այդ ճանապարհը, որը շրջանցում է վտանգավոր հատվածը, ամբողջությամբ պատրաստ կլինի։ Սա կապահովի Վերին Լարսի անխափան գործունեությունը տարվա բոլոր օրերին՝ 365 կամ 366 օր»,- նշեց Սիմոնյանը։


Նրա խոսքով՝ նոր ճանապարհի գործարկումը կնվազեցնի բեռնափոխադրումների հետ կապված լրացուցիչ ծախսերը՝ դարձնելով այդ գործընթացը ավելի արդյունավետ և կանխատեսելի։


 

Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. «Թող փորձի ինձ ճնշել»
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին