8.05.2025
Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրինախագիծ է մշակվել
prev Նախորդ նորություն

Ծխախոտի տուփերի վրա նախազգուշացնող պատկերներ չտպելու համար նախատեսված տուգանքը կբարձրացվի

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նոր կանոնակարգով նախատեսված է, որ ծխախոտային արտադրանքի փաթեթների վրա պարտադիր պետք է տեղադրվեն ծխելու վտանգների վերաբերյալ գրաֆիկական նախազգուշացումներ։ Այս կարգավորումը, որը կիրառվում է բազմաթիվ երկրներում, նպատակ ունի նվազեցնել ծխախոտի օգտագործումը։


Մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ որոշ արտադրողներ և ներմուծողներ հետեւել են կանոնին, սակայն եղել են ընկերություններ, որոնք անտեսել են օրենքի պահանջը։


«Հանդիպել ենք դեպքերի, երբ ընկերությունները բացահայտ ասում էին՝ կվճարենք 400 հազար դրամ տուգանքը և կշարունակենք արտադրությունը։ Փաստորեն, շուկայում ձևավորվել էր անառողջ իրավիճակ, երբ մի մասը չէր կատարում օրենքի պահանջները՝ ստանալով մրցակցային առավելություն»,- նշեց Պապոյանը։


Ի պատասխան՝ կառավարությունն առաջարկում է բարձրացնել տուգանքի չափը՝ այն սահմանելով չկատարված պահանջների դեպքում նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով։


«Համոզված եմ՝ այս փոփոխությունը կստիպի բոլորին վերադառնալ օրինական դաշտ և ապահովել արդար մրցակցություն»,- հավելեց նախարարը։


Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այն ընկերությունների վաճառքները, որոնք խուսափել են պատկերներ տպելուց, աճել են, մինչդեռ օրենքի պահանջը կատարողների վաճառքները նվազել են։


Թունյանն առաջարկեց երկրորդ ընթերցումը կազմակերպել արդեն 24 ժամվա ընթացքում՝ օրենքի արագ ընդունման համար։

Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը կշրջանցվի նոր ճանապարհով
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին