8.05.2025
«Յանդեքս Հայաստան»-ի ղեկավարը նախարարին է ներկայացրել ապագա նախաձեռնությունները
prev Նախորդ նորություն

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրինախագիծ է մշակվել

ՀՀ կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից:


Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգել դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:


«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը եւ ֆինանսական ինքնանաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա»,- ասել է փոխնախարարը:


Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լինելու լիցենզավորման, ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:


Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ նախատեսվում է օրենսդրական փաթեթը լրամշակել՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաեւ աշխատանքային քննարկում:


Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ այն լրջագույն լրամշակման կարիք ունի:

Ծխախոտի տուփերի վրա նախազգուշացնող պատկերներ չտպելու համար նախատեսված տուգանքը կբարձրացվի
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին