Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. «Թող փորձի ինձ ճնշել»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Նարեկ Մալյանի հրապարակային քննադատություններին, հիշեցրել է, որ դեռևս 2018 թվականին հայտարարել է՝ ինքը կուռքեր չի ընդունում։
«Նարեկ Մալյանին պարզապես կհիշեցնեմ, որ իր համար ոգեշնչման աղբյուր դարձած 2018-ի ելույթում ես ասել եմ՝ կուռքեր չեմ ընդունում։ Էդգարն ու Նարեկը ո՞վ են, որ այսօր ինձ պարտադրեն անել մի բան, ինչին չեմ հավատում։ Նարեկն ասում է՝ կճնշի պատգամավորին։ Դե արի ու ճնշի ինձ», – ասել է Վարդանյանը լրագրողների հետ զրույցում։
Վարդանյանը նշել է, որ Նարեկ Մալյանը հաճախ անցնում է բոլոր սահմանները՝ հավելելով. «2021-ին ասում էր, թե խաբվել են, քվեի կլյանչի էին տանում։ Հիմա ընդդիմադիր աֆերիստներ է հայտարարում՝ անբարոյական կեցվածքով։ Սիրով կասեմ՝ Նարեկի լկտիությանը կարող են մրցակից լինել միայն մի քանի ՔՊ-ական պատգամավորներ»։
Անդրադառնալով լրագրողներին՝ Վարդանյանը հեգնանքով շարունակել է. «Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի գլխին, թող ունենան կանաչ արև, բայց թող ճանաչեն չափերը։ ՔՊ-ն բավարար է՝ կեղծ օրակարգերով մոլորեցնի հասարակությանը»։
Նա նաև հիշեցրել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վերջերս հայտարարել են՝ ունեն իշխանափոխության ծրագիր մինչև 2026 թվականը։ «ՀՀԿ-ն միշտ ասել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն իրականացնել չի կարող։ Երբ ծրագիրը ներկայացվի՝ կտեսնենք։ Բայց վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմփիչմենթ սկսելն ՉԷ։ Ինձ համար այս թեման փակ է։ Հայաստան դաշինքի և երկրորդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ, իսկ ինչը բարոյական չէ, երբեք արդյունավետ չի լինի», – եզրափակել է Վարդանյանը։