3.05.2025
Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է
prev Նախորդ նորություն

Վարդան Ղուկասյանը վերադառնալու է. ԴՕԿ կուսակցության հայտարարություն

Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվարին ու մութ պահերին՝ լուծել է մարդկանց խնդիրները, պաշտպանել է անմեղներին, և երբ շատերը լռում էին, նա խոսել է։ Բայց այսօր կան այնպիսիք, ովքեր համարձակվել են ուրանալ նրան՝ Հուդայի պես։


Մենք հստակ տեղեկություններ ունենք՝ որոշ մարդիկ փորձում են հանրությանը մոլորեցնել՝ ասելով, թե Վարդան Ղուկասյանը այլևս չի վերադառնալու։ Մտածում եք, թե ապահով եք՝ նրա բացակայության պայմաններում խաղալով երկակի խաղեր, դավաճանելով, սուտ խոսելով և խաբելով մարդկանց։


Մեր պատասխանը հաստատ է. Վարդան Ղուկասյանը վերադառնալու է։


Եվ երբ նա վերադառնա՝ բոլորը, կրկնում ենք՝ բոլորը, ովքեր այժմ մասնակցում են սուտ քարոզչությանը, դավադրություններին և հուսալքությանը, կանգնելու են պատասխանատվության առաջ։ Չկա ոչ մի կասկած՝ ձեր անուններն արդեն հայտնի են։ Դուք պատասխան եք տալու՝ օրենքի առաջ, ժողովրդի առաջ և նրա առաջ, ում անվան վրա այսօր փորձում եք ստվեր գցել։


Մի՛ սխալվեք։ Ժամանակավոր լռությունը՝ չի նշանակում պարտություն։ Իսկ երբ Վարդան Ղուկասյանը դուրս գա՝ արդարության ալիքը մաքրելու է ամեն խաբեություն ու դավաճանություն։


Մնացածը՝ շատ շուտով...


ԴՕԿ Կուսակցություն


 


 

Լուսանկարը՝ kentron.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով