Նոր Նորքի թաղապետարանում միջադեպի գործով քրհետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Ըստ մամուլի՝ նրանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է: Վերջինս "Հանրապետություն" կուսակցության անդամ է:
Հիշեցնենք, երեկ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, այդ թվում սալջարդ, գլխի շրջանում վնասվածք, սակայն նախքան հիվանդանոց տեղափոխվելը նրան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել: Ավելի ուշ շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվեց ԲԿ: