30.04.2025
Դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել Արտուշ Գաբրիելյանին զրկել ազատությունից
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզպետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է մարզի զարգացման հարցերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:


Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։


Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը, որոնք ապահովվում են պետական, մասնավոր ու միջազգային ներդրումների միջոցով։


Ռոբերտ Ղուկասյանը բարձրաստիճան դիվանագետի հետ խոսել է տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ու նորերի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին ևս, որոնցից ամենախոշորը Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սյունիքով անցնող հատվածների կառուցումն է։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, որոնք վերաբերում էին ներքաղաքական, արտաքին կապերի, անվտանգային, վերջնական կայուն խաղաղության հաստատման և այլ հարցերի։


Պատրիկ Սվենսոնը ներկայացրել է առաջիկայում շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը։


Նա հավելել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում։


 

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով