30.04.2025
 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականի հետ
prev Նախորդ նորություն

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։


Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է:


Կողմերը քննարկել են նաև ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը:

Դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել Արտուշ Գաբրիելյանին զրկել ազատությունից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը