Երևանի դատարանում կաշառքի գործով քննչական գործողություններ են իրականացվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները շարունակել են քննչական գործողությունները: Կոմիտեից պատասխանելով մեր հարցմանը՝ հայտնել են, որ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին:
Ըստ հաղորդագրության, 2025 թվականի ապրիլի 29-ին, նշված քրեական վարույթի շրջանակներում, դատարանում իրականացվել է ապացուցողական գործողություն՝ ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է:
Մեզ հայտնի դարձավ, որ վարույթը առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նրա կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում: