25.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան
prev Նախորդ նորություն

Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որից 18,397-ը` Երեւանում: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը նվազել են 434-ով կամ 1,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ապրիլի 25-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:


Աննա Վարդապետյանի խոսքով 2023 թվականի համեմատ 2024 թվականին միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը` 598-ով կամ 9,8 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25,1 տոկոսով:


Հաշվետու ժամանակահատվածում 7,6 տոկոսով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89,5 տոկոսով` մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9 տոկոսով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4 տոկոսով` թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9 տոկոսով` խարդախության հանցագործությունները եւ 25.1 տոկոսով` համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:


2024 թվականին արձանագրվել է ավազակության, կողոպուտի, գողության եւ մի շարք այլ հանցագործությունների նվազում:


Նշված ժամանակահատվածում 2.2 տոկոսով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:


Գլխավոր դատախազը նշել է, որ 2024 թվականին դատարաններում քննվել եւ ավարտվել է 9830 քրեական գործ` 10.691 անձի վերաբերյալ, որը 93,5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ:


Նախորդ տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերի եւ այլ զերքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք:


Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ հաշվետու տարում արձանագրվել է զինծառայողների մահվան 27 դեպք, որը 50 տոկոսով նվազել է 2023 թվականի համեմատ:


Հաշվետու եւ նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույք:


ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


Հանձնաժողովը ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունել է ի գիտություն:


 

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար